Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները Ռեյկյավիկում բարձր տեղեր զբաղեցրին

Մարտ 17,2016 11:00

Իսլանդիայի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Ռեյկյավիկ Օփեն» ներկայացուցչական միջազգային մրցաշարը:

Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամները ընդհանուր առմամբ հաջող հանդես եկան: Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակեցին 7,5-ական միավոր եւ 235 մասնակիցների պայքարում զբաղեցրին, համապատասխանաբար, 6-րդ եւ 9-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը նրանցից կես միավոր պակաս ձեռք բերեց ու հանգրվանեց 18-րդ հորիզոնականում:

Ռեյկյավիկում էր նաեւ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը, որը պայքարն ավարտեց 8-րդ տեղում:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031