Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության սահմանից այս կողմ. «Ժամանակ»

Մարտ 17,2016 10:51

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Ստեփան Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ գործակցելու է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետ: Ընդհանրապես, այդ ապագա կուսակցության մասին Ստեփան Մարգարյանը կարծես թե ավելի շատ բան է ասել, քան Վարդան Օսկանյանը:

Մարգարյանը հայտարարել է, որ կուսակցությունում կլինեն հայտնի դեմքեր, և կուսակցությունը լուրջ ներկայացվածություն կունենա խորհրդարանում: Բնականաբար, նա շրջանցել է Ռոբերտ Քոչարյանի հետ առնչության թեման: Այդ թեման հասկանալիորեն փակուղի է Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող ցանկացած ուժի համար: Բոլորն են հասկանում, որ ներկայումս Քոչարյանի հետ ասոցացումը խիստ վտանգավոր է իրենց հանրային վարկանիշի համար, դարձնում է այն խոցելի:
Բանն այն է, որ Քոչարյանի հանդեպ լոյալ դիրքորոշում ունեցող ուժի համար գործնականում անհնար է հանրությանը համոզել, որ ինքը պայքարելու է Հայաստանում իշխող համակարգ փոխելու համար: Որքան անհավատալի է, որ Սերժ Սարգսյանը կգնա խորքային համակարգային փոփոխությունների, նույնքան էլ անհավատալի է, որ Հայաստանում համակարգային իշխանափոխություն կարող է անել մի ուժ, որը չի համարձակվում քննադատել Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանը և ավելին՝ այն համարում է դրական և լոյալ է վերաբերվում Քոչարյանի քաղաքականություն վերադարձին:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031