Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորմալ երկրի պառլամենտում նույն պահին կբարձրացնեին բիզնեսմեն դեպուտատին մանդատից զրկելու հարց. «Հրապարակ»

Մարտ 17,2016 10:29

Ես այդ բիզնեսում չկամ։ Ո՞վ  է ասում։ Պառլամենտի  հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Չի ասում, որ բիզնեսմեն չէ, բիզնես չունի, Սահմանադրությունը եւ օրենքը հարգող դեպուտատ է։ Ասում է, որ բիզնեսմեն է, բայց գազի բիզնեսում չկա, ԱԳԼՃԿ չունի։

Նորմալ երկրի պառլամենտում նույն պահին կբարձրացնեին բիզնեսմեն դեպուտատին մանդատից զրկելու հարց։ Ո՞նց թե, եթե դեպուտատը խախտում է Սահմանադրությունը եւ բիզնես է անում, պիտի ընտրի կամ մեկը, կամ մյուսը։ Եթե կամավոր չի ընտրում, նրան ենթարկում են իմփիչմենթի։

Լիտվայի սահմանադրությունը, օրինակ, դեպուտատին ենթարկում է իմփիչմենթի, եթե պառլամենտի էթիկայի հանձնաժողովը հայտնաբերում է, որ նա պետական աշխատավարձից բացի այլ դրամական եկամուտներ ունի։ Լիտվայում դեպուտատին թույլ է տրված միայն ստեղծագործել եւ հոնորար ստանալ։

Վարդան Այվազյանի դեպքում ոչ ոք նրան չի ստուգել, ինքն է պառլամենտում ասել, որ գազի բիզնեսում չկա։ Հասկացվում է, որ ուրիշ բիզնեսներում կա։ Բայց ինչո՞ւ հարց չի բարձրացվում, թե Սահմանադրության կամ ԱԺ կանոնակարգի որ հոդվածի հիման վրա է նա բիզնես անում։ Չի բարձրացվում, քանի որ պառլամենտի բոլոր դեպուտատներն էլ մի ձեւով բիզնեսմեն են։

Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031