Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջնային մթերքներ, որոնք լավացնում են տեսողությունը

Մարտ 17,2016 11:30

Աչքերը մարդու օրգանիզմի ամենակարեւորագույն օրգաններից են, որի օգնությամբ մարմինը շրջապատող աշխարհի մասին ստանում է 90% տեղեկատվություն:
Մասնագետներն առանձնացրել են տեսողության համար 10 լավագույն մթերքների ցանկ, որոնք ներկայացվում է ստորեւ:

1. Գազար

tesoxutyun8.-1
Շնորհիվ նրանում պարունակող մեծ քանակության կարոտինի` A-նախավիտամին, բարելավում է տեսողությունը: Գազարը պարունակում է նաեւ ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամին C, B1, B2, կարոտին։

2. Հապալաս

tesoxutyun8.-,,3
Հատապտուղները պարունակում են 3.7-3.8% շաքար, 1.7-2.1% օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, մրջնաթթու, թրթնջաթթու, գինեթթու եւ այլն), 0.2-0.8% պեկտինային նյութեր, վիտամին C, B2, կարոտին:

3. Սպանախ

tesoxutyun8.-,2
Սպանախի տերեւները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպով, յոդով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին, երկաթի եւ ֆոսֆորի աղեր եւ այլն: Շնորհիվ եւս մեկ կարոտինոիդի` լյուտեին, կանխում է կատարակտը` աչքի ոսպնյակի պղտորում, եւ այլ հիվանդություններ:

4. Եգիպտացորեն, բրոկկոլի

tesoxutyun8.-,4
Այս մթերքները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ:
Եգիպտացորենի մեջ առկա են B խմբի գրեթե բոլոր վիտամինները, ինչպես նաեւ` վիտամիններ A-ն, E-ն, K-ն, D-ն, C-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն եւ այլն:

Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը։ Այս բանջարեղենը հարուստ է միկրոտարրերով եւ վիտամիններով, մասնավորապես՝ C եւ K: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակները։

5. Ծիրան

tesoxutyun8.-,,5
Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, որը օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Ծիրանը պարունակում է նաեւ վիտամիններ E, P, C, B2, B6, B9, B15, PP, կալիումի աղեր եւ այլ օգտակար նյութեր:

6. Մասուր եւ ցիտրուսային մրգեր

narinj
Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ` P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչեւ 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, պեկտինային եւ դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաեւ հետեւյալ քիմիական տարրերը` նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։

7. Ծլեցրած ցորենի հատիկներ, ընկուզեղեն եւ սերմեր

tesoxutyun8.-,,7.
Նախ նշենք, որ ցորենի թեփը պարունակում է B1, B2, PP, B4, B5, B6, B9, D, E վիտամիններ, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի, երկաթի հանքային աղեր, բջջանյութ, բազմաթիվ այլ օգտակար տարրեր` յոդ, սելեն, ցինկ, քրոմ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, ինոզիտ։ Ծլեցրած ցորենը կարգավորում եւ վերականգնում է օրգանիզմի կենսականորեն կարեւոր ֆունկցիաները, հավասարակշռում նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, մաքրում եւ առողջացնում արյունը, չեզոքացնում սննդի ու դեղորայքի հետ օրգանիզմ թափանցած քիմիկատները, վերականգնում զգայարանների գործունեությունը` լսողության, տեսողության, ճաշակելիքի:

Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ չհագեցված ճարպեր, որոնց թվում` օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ: Ընկուզեղենը պարունակում է բուսական սպիտակուց, որը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում։

Սերմերը հարուստ են տարբեր հանքանյութերով, սպիտակուցներով, վիտամիններով, ֆերմենտներով եւ ճարպաթթուներով: Թարմ սերմերի օգտագործումը ձեզ կօգնի ստանալ բոլոր անհրաժեշտ տարրերը:

8. Ձկնեղեն

tesoxutyun8.-,8
Շատերին է հայտնի, որ ձկնեղենը տեսողության համար ինչքան օգտակար է, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ D վիտամին եւ օմեգա 3 պոլիչհագեցած ճարպաթթուներ:

9. Սոխ, սխտոր

tesoxutyun8.-,,9
Սոխի եւ սխտորի օգտակարության մասին բոլորը գիտեն: Այն օգտագործում են շատ ուտեստների մեջ` յուրահատուկ համ ու հոտ հաղորդելու համար: Սխտորի հյութը իր բաղադրության մեջ պարունակում է 61-62% ջուր, 6-7% ազոտային նյութեր, 0.19% ճարպեր, 30-31% ածխաջրեր, կալիում, նատրիում, մագնեզիում, քլոր, օրգանական թթուներ, եթերային յուղեր, B, C, D վիտամիններ:

Սխտորը հարուստ է C վիտամինով, hանքային տարրերից պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր եւ անագ։

10. Ճակնդեղ

tesoxutyun8.-,,10
Այն պարունակում է վիտամին C եւ կալիում, ունի մաքրող գործողություն:
Բաղադրության մեջ պարունակում է 23-25% շաքար, պիգմենտներ, պրոտեիններ, քիմիական տարրեր, օրգանական միացություններ։
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031