«Դուք իրականում տենց մեծ տեղ ու դեր եք տալիս Օսկանյանի հայտարարությա՞նը, կամ այդ կազմակերպությանը, որը դեռ ինքն էլ չգիտի՝ ստեղծվելու է, թե չէ՞»,- ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ նոր կուսակցություն է պատրաստվում ստեղծել:
Մեր դիտարկմանը, որ չեք կարող հերքել Օսկանյանի կապը Ռոբերտ Քոչարյանի հետ, հետեւաբար դա նաեւ Քոչարյանի հայտը կարելի է համարել՝ Կարոն Ավագյանը կրկնեց. «Ինձ հետաքրքիր է ուղղակի, դուք ո՞նց եք վերաբերվում այդ հայտարարությանը: Ես այդքանով արդեն պատասխանեցի»:
Իսկ թե ինչ կարծիք ունի Օսկանյանի կուսակցության մասին Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ-ական խնամին եւ ինչ են զրուցել Քոչարյանն ու Վոլոդյա Բադալյանը՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ