ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով:
Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային <<թեժ գիծ>>: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՈՒՇԱՑԱՆՙ, ԱՌԱՏ ՈՌՈԳՈՒՄ ՊԵՏՔ Ե ԿԱՏԱՐՎԵՐ ՄՈՏ 10 ՕՐ ԱՌԱՋ, ԾԱՂԿՄԱՆ ՊՌՈՑԵՍԸ ՀԵՏ ԳՑԵԼՈԻ ՀԱՄՍԱՐ; ԾԱՂԿԱՑ ԾԱՌԵՐԻ ԱՌԱՏ ՈՌՈԳՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԾԱՂԿԱՎԻԺՄԱՆ.. ՈՒՇԱՑԱՑ ՈԻ ԱՆԻՄԱՍՏ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ ;