Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջարկները ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակման վերաբերյալ

Մարտ 16,2016 20:15
  1. Վերականգնել հայաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելության իրականացման՝ գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ հանելով պետական մարմինների կողմից հրավերի մասին դրույթը:
  2. Ամրագրել գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքը ստանալու ընտրական փաստաթղթերի պատճենները:
  3. Վերականգնել դիտորդների, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների այն ծավալը, որը նախատեսված է գործող Ընտրական օրենսգրքով:
  4.    Առնվազն պահպանել Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների կողմից վճարվող ընտրական գրավի այն չափը, որը նախատեսված է գործող Ընտրական օրենսգրքով, ինչպես նաև քննարկել այդ չափի նվազեցման հնարավորությունը:
  5.      Սահմանել կուսակցությունների համապետական ընտրական ցուցակների թեկնածուների նվազագույն թիվը 40՝ Նախագծով առաջարկված 80-ի փոխարեն և տարածքային ցուցակներից յուրաքանչյուրի  թեկնածուների թիվը նախատեսել առնվազն 3՝ առաջարկված 5-ի փոխարեն:
  6. Վերանայել Ազգային ժողովի ընտրությունների առաջարկվող բոնուսային համակարգը և սահմանել բոնուսային տոկոսներ միայն 2-րդ փուլում հաղթած կուսակցության համար:
  7. Ընդլայնել քաղաքական կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի թվաքանակը՝ սահմանելով այն առնվազն 4:
  8. Ընդլայնել քաղաքական կոալիցիա ձևավորելու համար քաղաքական ուժերին տրվող 3-օրյա ժամկետը:
  9.   Վերացնել բոնուսային համակարգը Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ կամ կիրառել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կիրառվող ընտրակարգը՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առանձնահատկությունները և Ազգային ժողովի ընտրակարգի վերաբերյալ 6-րդ կետում ներկայացված առաջարկները:
  10. Իջեցնել Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում Նախագծով կուսակցությունների և դաշինքների համար սահմանված համապատասխանաբար 6 տոկոս և 8 տոկոս արգելապատնեշներ և սահմանել կուսակցության համար առավելագույնը 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս, ինչպես Ազգային ժողովի ընտրությունների դեպքում:
  11.   Սահմանել քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումն ընտրություններից հետո կամ առնվազն սահմանել դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և վստահված անձանց իրավունքը քաղվածքներ կատարել (այդ թվում՝ լուսանկարահանել և տեսանկարահանել) նաև ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակներից:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը համակարծիք է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության այն բոլոր առաջարկներին, որոնք ուղղված են ընտրական գործընթացների վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031