Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գեւորգ Սաֆարյանի բողոքը

Մարտ 16,2016 20:00

Վերաքննիչ  քրեական դատարանում մարտի 16-ին տեղի ունեցավ Գեւորգ Սաֆարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը մերժել  է բողոքը. «Դատավորի դեմքին, որ նայում ես, կամ որ ներկայացնում ես հիմնավորումները դատարանի կարեկցանքով հասկանում ես, որ ինքը համաձայն է ներկայացված բոլոր հիմնավորումների հետ: Հիմք ընդհանրապես չկա, որովհետեւ մի կողմից այն արարքի մեջ, որ նա մեղադրվում է, չնչին արարք է, եւ նվազագույն պատիժը մեղմ է: Այս պարագայում կալանավորում է եղել, պետք է գրավ կիրառվի: Մյուս կողմից, մենք ունենք 11 հեղինակավոր  անձանց երաշխիք՝ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հայտնի մարդիկ, որոնք երաշխավորել են պատշաճ վարքագիծը:

Ընդհանրապես հիմնավորված չէ, որ Գեւորգ Սաֆարյանը նախաքննական ընթացքի վրա ինչ-որ ձեւով կազդի, այն պարագայում, երբ ամեն ինչ հրապարակված է գաղտնիք չկա: Զարմանալի է, որ քննիչը չէր եկել, դատախազը չէր եկել, ոչ էլ իրենք առարկել էին: Այսինքն՝ նախագահող դատավորը հիմք չուներ ընդհանրապես մերժելու: Այսինքն՝ եթե գրավոր առարկություններ չեն եղել, բանավոր առարկություններ  չկան, բայց դատավորը կարեկցական հայացքով ընթերցում է, հասկանում ես, որ համաձայն չէ, բայց դատական ակտը այսպես է: Ցավալի է, որ դատարանները չեն կարողանում իրենց բարձրության վրա գտնվել եւ արդար դատական ակտեր կայացնել»:

Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ գործը նախաքննության է ուղարկվել, քանի որ դատախազը հասկացել էր, որ նման կոպիտ սխալներով հնարավոր չէ մեղադրանքը պաշտպանել, հետ է ուղարկել, որ ավելի հիմնավոր ապացույցներ լինեն. «Հավանաբար, նոր վկաներ կհայտնվեն, հավանաբար, կգան  մարդիկ, որոնք ոստիկաններ չեն եւ ցուցմունք կտան, որ իրենք եղել են այդ օրը պատահական տեսել են, թե ինչպես է այդ օրը Գեւորգը հարվածել Գեղամ Խաչատրյանին: Գործում կային այսպիսի անձինք, բայց քննիչը այսպիսի անձանց ցուցմունքները համարել էր, որ քանի որ այնքան էլ չի կարող մեղադրանքի հիմքում դնել, քննիչը առերեսում չէր կատարել: Հիմա, հավանաբար, այդ անձինք կառերեսվեն»:

Տիգրան Հայրապետյանը համարում է, որ գործում ճչացող հակափաստարկներ կան: Նա վստահություն հայտնեց, որ եթե գործը գնա դատարան, ապա մի քանի նիստից հետո դատարանները ստիպված ազատ են արձակելու: Վերջում նա հավելեց. «Գեւորգ փոխանցեց, որ ինքը ընկճված չի, շարունակում է պայքարել, հավատում է, որ մի օր հաղթանակ կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031