Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սովորաբար, խորհրդարան`կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելու, գալիս է նիստի սկսվելուց րոպեներ առաջ եւ անմիջապես նիստերի դահլիճ է գնում: Այսօր վարչապետը խորհրդարան էր եկել բավական շուտ:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետը բավական ժամանակ եղել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում: Նիստի մեկնարկից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Էդուարդ Շարմազանովը ջերմ զրուցելով գնացել են նիստերի դահլիճ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ