Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի տասնվեցի անեծքը մեզ վրա է». Տիգրան Խզմալյան

Մարտ 16,2016 19:30

«Զավեշտ է, որ գրեթե 100 տարի անց մեր ազգը մնացել է աշխարհի երեսին  երեւի միակ ազգ, որը շարունակում է մեր հայրենակիցների մի ստվար զանգվածի շուրթերով փառաբանել ու շնորհակալություն հայտնել իր դահիճներին»,-այսօր Ազատության հրապարակում «Պետություն Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ-ի նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Ըստ նրա, այդ դահիճների անուններով փողոցներ են անվանակոչվում, արձաններ տեղադրվում. «Եվ  առ այսօր պնդում են, որ նրանք փրկեցին հայոց պետությունը, մեր ազգը: Սա զավեշտ է ,ազգային խայտառակություն, բայց այս օրը իզուր չէ, որ երկար օր է. կռահեք՝ որ օրը կնքվեց ռուսական ռազմաբազայի հիմնադրման պայմանագիրը ՝ 1995 թ. մարտի տասնվեցին, եւ բոլորովին իզուր չէ՝  90 տարի այդ խայտառակ օրից անց 2011-ին կրկին մարտի տասնվեցին Մեդվեդեւ- Պուտին, Էրդողան -Դավութօղլուի կողմից ստորագրվեց, վերահաստատվեց մեզ համար սարսափելի այս պայմանագիրը:

Մարտի տասնվեցի անեծքը մեզ  վրա է, եւ մենք դա կարծես թե չենք գիտակցում, որովհետեւ տասնամյակների համառ  ժխտումներից հետո հաստատվեց ու փաստաթղթերով ապացուցվեց, որ  39 թվականին Լեհաստանը բաժանվել էր Ստալինի ու Հիտլերի միջեւ տխրահռչակ պայմանագրով, գաղտնի պայմանագրով: Մինչդեռ ՀՀ բաժանման պայմանագիրը չէին էլ փորձում թաքցնել, այլ հպարտությամբ տպագրվում էր հայոց պատմության դասագրքերում: Ինչու չպետք է զարմանալ՝ Հիտլերի ասածներից, որ ասաց՝  ով է հիմա հիշում հայոց ջարդերի մասին, հայերը չեն հիշում: Որովհետեւ մեր հիշողության մեջ դաջված է  ազգի սպանությունը եւ վերացական հողերի կորուստը, մոռացության է մատնված պետականության սպանությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031