Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. Թուրքիան փախստականների համար նախատեսված գումարը ծախսում է սպառազինության վրա

Մարտ 16,2016 19:24

«Հրեական մի ասույթ կա, որ եթե պրոբլեմները հնարավոր է լուծել փողի միջոցով, ապա դրանք արդեն պրոբլեմներ չեն, ծախսեր են։ Եվրոպան հիանալի հասկանում է, որ փողի հատկացումները, որ ինքը պետք է անի, ինքը բոլոր դեպքերում անելու է։ Եթե այդ միգրանտները, փախստականները մտնեն եվրոպական տարածք, ծախսերը կրկնակի-եռակի շատ են լինում։ Նրանք ստիպված կլինեն կարգապահական միջոցառումներ կատարել»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Ըստ նրա՝ մեկ այլ ծախս է այդ փախստականներին եվրոպական մշակույթի մեջ ինտեգրելը. «Ընդ որում շատ հետաքրքիր է. թուրքական մշակույթի մեջ ինտեգրելը շատ ավելի քիչ ծախս է, որովհետեւ եվրոպական, քրիստոնեական եւ իսլամական մշակույթները կտրականորեն տարբերվում են իրարից։ Փախստականները, որոնք տարբեր վայրերից են գալիս, ավելի մոտիկ են Թուրքիայի նիստուկացին, ավելի հեշտ են ադապտացվում եւ դրա ավելի քիչ գումարներ են վերցնում»։

Անուշ Սեդրակյանն ասաց, որ այս պարագայում Եվրոպան լավագույն լուծումն է գտնում եւ Թուրքիան պահը չի կորցնում. «Մենք ենք կորցնում մեր բոլոր հնարավոր փող ուզելու պահերը։ Այն ժամանակ, երբ Հայաստանը կարող էր տարբեր գերտերություններից, ներառյալ նաեւ Ռուսաստանից փող ուզել, նա չգիտես ինչու փողը տալիս է։ Իսկ Թուրքիան պատեհ պահը չի կորցնում, նաեւ օգտագործում է ահագնացող կոնֆլիկտը Ռուսաստանի հետ իբրեւ խստացնող միջոցառում եւ ասում է, որ պետք է շարունակել Եվրոպայից առավելագույն օգուտ ստանալ։ Դա էլ հետագայում կարող է շրջվել Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Այդ գումարները, որ նա վերցնում է փախստականներին ինտեգրելու համար, իհարկե երբեւէ չի օգտագործելու ըստ նպատակակետի»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, որ Թուրքիան այդ գումարներն օգտագործում է սպառազինվելու համար. «Ավելի հզորանալու, ավելի ուժեղանալու։ Հույս կա միայն ՆԱՏՕ-ի զսպաշապիկի վրա, այն էլ շատ թույլ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031