Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Որքան անհասկանալի էր Ռուսաստանի մուտքը Սիրիա, այնքան անհասկանալի է նրա դուրս գալը»

Մարտ 16,2016 19:20

«Սիրիայում շատ բարդ է հրեշտակներ գտնել, որովհետեւ եթե քաղաքացիական պայքարը, սոցիալական գործընթացն արդեն վեր է ածվել քաղաքացիական պատերազմի, երբ ստիպված են անգամ ինքնաձիգը ձեռքին մարդուն տարբերակել չափավոր ընդդիմություն է, թե ծայրահեղական, բնականաբար այնտեղ շատ բարդ է գտնել հրեշտակ որեւէ առումով»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ Սիրիան մի սեւ խոռոչ է դարձել, որը դեպի իրեն է քաշել բոլոր տեսակի ծայրահեղականներին. «Պատահական չէր, որ 2012-2013 թվականների Արեւմուտքում շատ մեծ ահազանգ կար, որ Սիրիան Աֆղանստանին գերազանցում է որպես մագնիս դեպի իրեն քաշելով բոլոր տեսակի ծայրահեղականներին։ Ի տարբերություն Ալ-Քաիդայի՝ Իսլամական պետությունն ակնկալի բերեց բոլորին, որովհետեւ ոչ միայն ցանցային է, ոչ միայն շատ կազմակերպված էր, այլեւ ուներ տարածք, որը վերահսկում է այսօր, որը նման է պետական միավորի»։

Ըստ նրա՝ ոչ Ասադի իշխանությունն է «աղավնի», ոչ էլ Իսլմական պետությունը. «Իհարկե ծայրահեղականներին ոչ ոքի հետ չպետք է համեմատել, խոսքը դրա մասին չէ։ Բայց այն, որ նախկինում Ասադը եւ երկրի իշխանությունը կատարում էին երկրի միասնականացման որոշակի ֆունկցիա, այժմ նրանք դա էլ չեն անում։ Ինքը դադարել է Սիրիան միասնականացնող գործոն դիտվելուց»։

Անդրադառնալով Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերվելու գործընթացի սկսվելուն՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե Ռուսաստանին չի համարում շատ պատահական քայլեր անող պետություն. «Ես համարում եմ, որ կա ինչ-որ պատրաստված ծուղակ։ Անկեղծ ասած չեմ տեսնում այն անհրաժեշտությունը, որից դրդված պետք է դուրս գար Ռուսաստանը։ Որքան որ անհասկանալի էր նրա մուտքը Սիրիա, նույնքան անհասկանալի էր նրա դուրս գալը»։

Նա նաեւ նշեց, որ երբ ռուսական զորքերն ամբողջությամբ դուրս գան Սիրիայից, անվտանգության վակուում կառաջանա եւ հարց կծագի, թե ով պետք է լցնի դա։ «Հենց դա  պետք է մտնի Ռուսաստանի հաշվարկների մեջ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031