Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր հայտարարագրում նշել է, որ 7 միլիոն 500 հազար դրամով ձեռք է բերել «TOYOTA LAND CRUISER» մակնիշի ավտոմեքենա:
Մարզպետի հայտարարագրով, որը վերջին անգամ պարոն Աբովյանը լրացրել է 2014-ին, նշված է, որ նա իր հաշվին ունի 40 միլիոն ՀՀ դրամ եւ 200 հազար ԱՄՆ դոլար: Տարեվերջին Տավուշի մարզպետի եկամուտները նվազել են՝ հաշվին մնալով 31 միլիոն 300 հազար եւ 110 հազար դոլար: Հովիկ Աբովյանի եկամուտները 2014-ին կազմել են 2 միլիոն 583 հազար 328 դրամ:
Տավուշի մարզպետի տիկնոջ անունով գրանցված ունեցվածքն, ըստ հայտարարագրի, ամուսնու ունեցվածքից ավելի շատ է: Տարեսկզբին կազմել է 135 միլիոն ՀՀ դրամ, որը տարեվերջին պակասել է՝ դառնալով 101 միլիոն դրամ: Նա իր հաշվին նաեւ ունի 400 հազար եվրո:
Ըստ հայտարարագրի՝ ամենահարուստ մարզպետներից է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, որը Կոտայքի մարզպետ է 2015 թվականի ապրիլի 2-ից: Անցյալ տարվա դրությամբ նրա հաշվի գումարը կազմում է 1 միլիարդ 344 միլիոն 950 հազար դրամ: Կոտայքի մարզպետի եկամուտները տարվա ընթացքում կազմել են 5 միլիոն 637, 647 դրամ: Կարապետ Գուլոյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2015-ին նա 700 հազար դրամ փոխառություն է հանձնել: Նրա տիկնոջ հաշվին եղած գումարը կազմում է 17 միլիոն դրամ եւ 44 հազար դոլար: Նշյալ տարում Կարապետ Գուլոյանի կինը ձեռք է բերել 14 միլիոն դրամ արժողությամբ հողատարածք: Ըստ հայտարարագրի՝ Կոտայքի մարզպետի կինն այդ տարում անշարժ գույք ձեռք չի բերել, չի էլ վաճառել:
Կարդացեք նաև
Այլ մարզպետների ունեցվածքի մասին տեղեկացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ