Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Գերասիմչուկ. Հայաստանը, առանց Ռուսաստանի, Ադրբեջանի հետ միայնակ չի մնա անմարդաբնակ կղզում

Մարտ 16,2016 19:03

«Երեւանում ասում են, որ եթե չմիանաք Ռուսաստանին, ապա, կոպիտ ասած, Ռուսաստանը Հայաստանը կտա Ադրբեջանին: Ես այս հարցում նորից վստահ չեմ, որովհետեւ եթե Ռուսաստանը սահմանափակի իր ներկայությունը Հայաստանում, ապա Հայաստանը չի մնա անմարդաբնակ կղզում Ադրբեջանի հետ: Եվրամիությունը, ԱՄՆ-ն սկսել են ազդել Ռուսաստանի վրա եւ կարողացել են սահմանափակել Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայում (մենք խոսում ենք Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության մասին, բայց չենք խոսում այլեւս ռազմական բախման մասին, կոնֆլիկտը սառեցված է-Ս. Գ.): Աստված մի արասցե, եթե նմանատիպ խնդիր առաջանա Հայաստանում, ապա կարծում եմ, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵԱՀԿ-ն թույլ չեն տա կոնֆլիկտի սրում: Եւ կարեւոր է, որ ԵԱՀԿ-ն հիմա ղեկավարում է Գերմանիան.  Ով-ով, բայց Գերմանիան երբեք չի ցանկանա կոնֆլիկտի սրում»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է ուկրաինացի քաղաքական փորձագետ Սերգեյ Գերասիմչուկը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Հայեր, այս Սերգեի ասածները իրականության հետ Հեչ կապ չունեն.

  2. Garegin says:

    Այդպես էին պնդում նաև նախորդ դարի սկզբներին: Հետաքրքիր է, ուր անհետացան նրանք` Անգլիա, ԱՄՆ, Գերմանիա և այլն: Հետևությունը մեկն է` մեր արտաքին քաղաքականությունը պետք է բխի մեր երկրի շահերից, որի համար իհարկե պետք է պետականամետ և ժողովրդամետ իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031