Ռուսական «Կոմերսանտի» լրագրող Նատալյա Սկորլիգինան հոդված է հեղինակել նույն պարբերականում, որտեղ հեղինակը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ռուսական ներդրողների վրա։
Հոդվածագրի փոխանցմամբ՝ հիմա էլ խնդիրների առջև է կանգնել «Ռուսական երկաթուղիներ» (РЖД) ԲԲԸ-ն։ Հայաստանի հակամենաշնորհային հանձնաժողովը հաշվարկներ է կատարել, որի արդյունքները պարզել են, որ «Հարավկովկասյան երկաթուղին» (պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը) անհիմն բարձրացրել է սակագները։
Վերլուծաբանները նշում են, որ ռուսական ընկերությունների ներդրումները Հայաստանում մեծ մասամբ քաղաքական բնույթի են, և ընկերությունները պետք է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերեն սակագների փոփոխման հարցում։
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խիստ քննադատության է ենթարկել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը։ ARKA գործակալությանը տված հարցազրույցում Շաբոյանն ասել է, որ 2015թ. ապրիլից ավելացրել է նավթամթերքների տեղափոխության համար սահմանված սակագինը 16%-ով։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նմանատիպ դժգոհություն էր առաջացրել նախկինում Ինտեր ՌԱՕ-ի սեփականություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սահմանած սակագինը էլեկտրաէներգիայի համար, ինչի պատճառով ընկերությունը ստիպված եղավ վաճառել ՀԷՑ-ը։