Մարտի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան պարոն Սվետալսկու հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաեւ փոխդեսպան Դիրք Լորենսը, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նոր ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի միասնական պահանջների պլատֆորմի ձեւավորման գործընթացը, Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված հարցեր:
Հայ Ազգային Կոնգրես