Տավուշի մարզում հարգում եւ մեծարում են կանանց, կանանց միամսյակին նրանց նվերներ հանձնում, հարսանիքների, քեֆերի ժամանակ միշտ խմում նրանց կենացը: Սակայն մարզում կանանց չեն վստահում համայնքների ղեկավարումը: Տավուշի 62 համայնքների ղեկավարների թվում կին չկա: Մարզի քաղաքային 5 համայնքների ավագանիների կազմում կանանց թիվը քիչ է: Բերդ քաղաքի ավագանու կազմում կա թվով 2 , Նոյեմբերյանում եւ Իջեւանում՝ 1, Այրումում եւ Դիլիջանում՝ ոչ մի կին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լրագրողը շատ ճիշտ է նկատել , որ կանակց մեծարում են, բայց ընտրությունների ժամանակ երբեք չեն ընտրում կին թեկնածուին: Դա նրանից է, որ թաղային հեղինակություններում կանանց մասնակցություն չկա և դրա համար էլ ձայն չեն տալիս