Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց Գասպարիի նկատմամբ նշանակել տուգանք 400 հազար դրամի չափով

Մարտ 16,2016 17:48

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 16-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:

Նշենք, որ ո՛չ Վարդգես Գասպարին, ո՛չ նրա պաշտպանները նիստերի դահլիճում չէին: Դատական նիստի ընթացքում Նելլի Բաղդասարյանը հրապարակեց Գասպարիի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Դատաքննությունը ավարտվեց:

Մեղադրող Վահան Մանուկյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Վերջինս միջնորդեց մեղավոր ճանաչել Վարդգես Գասպարիին, վերջինիս նկատմամբ նշանակել տուգանք`400 հազար դրամի չափով:

Ընդմիջում հայտարարվեց՝ պարզելու համար, արդյոք Գասպարին կարո՞ղ է ներկայանալ դատարան՝ օգտվելու համար վերջին խոսքի իր իրավունքից: Ընդմիջումից հետո քարտուղարը հայտարարեց, որ Գասպարին հայտնել է, որ իրեն եւ իր փաստաբաններին պատշաճ ծանուցելու դեպքում ինքը կներկայանա դատարան:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 21-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031