ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց երեկ xopan.am կայքից ստացված sms հաղորդագրության մասին, որտեղ առաջարկվում է արտերկրում աշխատող մեր հայրենակիցների համար տարբեր աշխատանքներ:
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Սա ի՞նչ է, պետական մակարդակով խրախուսվող արտագա՞ղթ, թե՞ անփութություն»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ է ստացել այդ հաղորդագրությունը. «Պակաս զարմացած չեմ, քան դուք»: Նա վստահեցրեց, որ պետական մակարդակով նման բան չի արվել. «Ցանկացած անձ իրավասու է նման տեղեկատվություն տրամադրել: Եթե գործատուի կողմից տրամադրվող տեղեկատվություն է, եւս իրավաչափ է»:
Ըստ նախարարի, իրավաչափ չէ օպերատորների կողմից բջջային հեռախոսահամարներ տրամադրելը՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:
Կարդացեք նաև
Նախարարը խոստացավ ուսումնասիրել խնդիրը եւ տեղեկատվություն տրամադրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ