Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը Լիբանանում մասնակցել է Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Մարտ 16,2016 17:40

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին մասնակցել է Բեյրութում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ լիբանանցի գործարարների հետ:

ԱՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ ընդունելության և ամենօրյա հայրենանվեր գործունեության համար: Իր ելույթում Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «25 տարի առաջ Արցախի հայությունը իրավականորեն ամրագրեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ Արցախը հռչակելով անկախ: Իհարկե, մենք ստիպված եղանք հազարավոր հայորդիների կյանքերի գնով պաշտպանել այդ իրավունքը, որը հնարավոր չէր լինի առանց մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության մեծագույն աջակցության: 25 տարի առաջ ունեցել ենք կործանված կայսրություն , քայքայված տնտեսություն, հայաթափված գյուղեր, պատերազմի նախաշեմ, չունեինք զենք ու զինամթերք: Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող էինք հաղթել այս արդյունքներով, բայց հաղթեցինք: Հետո ոչ ոք չէր մտածում, որ զարգացման այսպիսի տեմպեր կունենանք: Այո, տեմպերը բարձր են, կան նաև բազմաթիվ խնդիրներ: 25 տարիների ընթացքում արձանագրել ենք այն ամենը, ինչը կարող է գնահատվել բավարար: Անտարակույս, սփյուռքահայությունը մեծ դեր է ունեցել և այսօր էլ ունի այդ գործում: Ի՞նչ պետք է ունենանք 25 տարի հետո՝ առաջնահերթորեն ավելի հզոր ու մարտունակ բանակ և զարգացած տնտեսություն ու պետություն: Կուզեի այդ ճանապարհին միշտ գիտակցենք, որ հայրենիքը միայն սիրելու և այցելելու համար չէ, այլ նաև պատասխանատվություն է, որը մենք բոլորս պետք է կիսենք»:

2-(1)

Վարչապետ Հարությունյանը նաև հանդիպել է մի խումբ լիբանանցի գործարարների, ներկայացրել Արցախի տնտեսության առաջնահերթություններն ու ներդրումային գրավչությունը: Գործարարների հետ վարչապետը քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ կապերի հետագա խորացման շուրջ:

Նշված միջոցառումով ավարտվել է վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031