Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասնագետները քննարկել են հղիության արհեստական ընդհատմանն առնչվող հարցեր

Մարտ 16,2016 17:25

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում. այս և խնդրին առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման ընթացքում՝ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» և մի շարք ՀԿ-ների հետ:

Ներկայացնելով հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Երևանի քաղաքապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հարցերով հանձնաժողովի աշխատանքները, որում, ի դեպ, ընդգրկված են բոլոր վարչական շրջանները, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնումը:

Ամփոփելով ծրագրի առաջին հանդիպման արդյունքները` մասնակիցները փաստել են, որ սեռերի իրավահավասարության և դրանով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար ընտանիքների հետ պետք է տարվեն առավել ընդգրկուն բացատրական աշխատանքներ, այդ թվում տեղեկատվական-բացատրական տարբեր միջոցով ապահովել հանրության իրազեկում:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031