Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գասպարի. «Առանց իմ պաշտպանների ներկայության` չեմ պատրաստվում մասնակցել»

Մարտ 16,2016 17:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին դատարանում մարտի 16-ին Վարդգես Գասպարիի գործի քննությունն էր: Դատական նիստի ընթացքում Գասպարին կրկին պառկեց նիստերի դահլիճում, այնուհետեւ հեռացավ:

Լրագրողների հետ զրույցում Վարդգես Գասպարին հայտարարեց, որ իրեն չի մտահոգում այն, որ դատարանը իրեն կարող է կրկին բերման ենթարկել. «Առանց իմ պաշտպանների ներկայության` չեմ պատրաստվում մասնակցել»:

Gaspari-4

Aravot.am-ի դիտարկմանը, երբ դատավորը հետաքրքրվում էր, թե արդյոք Գասպարին համաձա՞յն է առանց իր պաշտպանների ներկայության շարունակել գործի քննությունը, վերջինս լռում էր, նա պատասխանեց. «Իհարկե՛, ամեն ինչ ամեն կերպ կարելի է մեկնաբանել, բայց փաստն այն է, որ առանց ամբաստանյալի եւ առանց պաշտպանների ներկայության, որքան ինձ հայտնի է, Քրեական օրենսգրքով չի նախատեսվում դատ անել»:

Նկատառմանը, որ այդ պահին առանց իր ներկայության նիստն ընթանում էր, Գասպարին պատասխանեց. «Ինչ ասեմ, չգիտեմ, իրավաբաններն ավելի ստույգ կպատասխանեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031