Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները շտապում են «Ընտրական օրենսգրքի» հարցում. Լարիսա Ալավերդյան

Մարտ 16,2016 17:03

Քվեարկությունից հետո ցուցակների հրապարակումը կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը:  Այս կարծիքին է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Մեծ Բրիտանիայում մոտ 6 դար պայքարել են քվեարկության գաղտնիության համար։ Իմ համոզմամբ, կա փոխհամաձայնություն,  առնվազն խոշոր քաղաքներում և խոշոր գյուղերում կարելի է կախել ցուցակները, քանի որ այստեղ երբեք միաձայն քվեարկություն չի լինում։ Եթե, օրինակ, ինչ-որ մի տեղում քվեարկությունները լինեն մեկ թեկնածուի օգտին, և մենք հրապարակենք ցուցակները, կնշանակի՝ մենք խախտեցինք գաղտնիությունը։ Իսկ ավելի խոշոր քաղաքներում և գյուղերում նման բան բացառվում է, և կարելի է ցուցակներ հրապարակել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը կարծում է՝ հնարավոր է նաեւ  քվեարկության գաղտնիության սկզբունքը  չխախտելու համար ոչ թե քվեարկությունից հետո ցուցակները հրապարակել, այլ, օրինակ, քվեարկության օրը հրապարակել այն մարդկանց անունները, որոնք առնվազն երեք ամիս բացակայում են Հայաստանից։

Նրա խոսքով, իշխանությունները շտապում են Ընտրական օրենսգրքի ձեւավորման հարցում: «Սկզբում հրապարակվեց մի փաստաթուղթ, հետո մի ուրիշ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ներկայացվեց երրորդ տարբերակը։

Ընտրական օրենսգրքի նախագիծը վկայում  է՝ իշխանությունը անթաքույց ձգտում է պահպանել իր իշխանությունը, ինչպես ցանկացած երկրի իշխանություն։ Այդ պայքարի դրսևորումը գնալով ավելի կոշտ ձևեր է ընդունում։ Տեսե՛ք, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հետո ներկայացվել հասարակությանը։ Իշխանության համար կարևոր չէ՝ վստահությունը ավելացնո՞ւմ է իր նկատմամբ, թե պակասեցնում»,-կարծում է Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսված ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թվի սահմանափակմանը՝ տիկին Ալավերդյանն ասաց, որ դա հակասում է  ժողովրդավարության գաղափարին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031