Aravot.am-ի հարցին, թե ինչ է կարծում, ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց դուրս հանել զորքերը Սիրիայից ռուս, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը պատասխանեց, թե չի հասկանում՝ ի՞նչը պետք է ինքը մեկնաբանի՝ փա՞ստը, թե՞ բացատրությունները:
Մեր դիտարկմանը, թե ՌԴ նախագահի այդ որոշման մասին այս օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչում, օրինակ բերեցինք նաեւ ռուս արաբագետ Ալեքսանդր Շումիլինի այն դիտարկումը, թե այդպես Ռուսաստանը փորձում է իր դեմքը պահել, մեր զրուցակիցը շատ կարճ պատասխանեց. «Չեմ տեսնում Սիրիայում մի իրավիճակ, որի պատճառով Ռուսաստանը ցանկանա իր «դեմքը պահել»: Դրանք ենթադրություններ են»:
Պարոն Կոլերովը նշեց. «Այդ որոշումը ռազմավարական հետեւանքներ չի ունենա: Այն կրում է քաղաքական եւ մարտավարական բնույթ: Եթե Սիրիայում անհրաժեշտ լինեն ռուսական ռազմաօդային ուժեր, ապա դրանք նորից կվերադառնան»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ