Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խճճված պատմություն՝ մշակույթի նախարարության ու Կոստանդյան եղբայրների դերակատարությամբ

Մարտ 16,2016 16:20

«Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը այդպես էլ չկառուցվեց, ու ըստ որոշ կանխատեսումների, չի բացառվում, որ այդ նպատակով նախատեսված Ե. Կողբացի 36 հասցեի հողատարածը ընդամենը մաս կազմի հերթական հյուրանոցային համալիրի:

«Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը Aravot.am-ին հրաժարվեց մեկնաբանություն տալ, թե ինչու այդպես էլ իրականություն չդարձավ «Գրքի աշխարհը», որի համար իրենց ընկերությանը տարածք էր տրամադրվել Եզնիկ Կողբացի 36 հասցեում: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ ամեն գնով նախագիծը «համահնչեցրել» էր Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու հետ: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2012 թ. ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում էր ընդունել, ու 340 քառ. մետր պետական հողատարածքը սեփականության իրավունքով գրանցվել էր «Սոխոսենթրի» անունով:

Նիկոլայ Կոստանդյանը, որը ներկայումս Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրենն է, Aravot.am-ին, չգիտես ինչու, առաջարկում էր աղմկոտ թեմայի վերաբերյալ հարցերն ուղղել թանգարանի մամուլի քարտուղարին: Մեր տարակուսանքին՝ ի՞նչ կապ ունի թանգարանի լրատվության պատասխանատուն «Սոխոսենթրի» հետ, խուսանավումներից հետո նա առաջարկեց գրավոր ուղարկել հարցերը: Նիկոլայ Կոստանդյանը մերժեց նաեւ թանգարանում իր հանդիպելու մեր առաջարկը:

Նիկոլայ Կոստանդյանի եղբայրը՝ Պ. Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստադյանը եւս, որի անունը նույնպես շրջանառվում է գոյություն չունեցող «Գրքի աշխարհի» համատեքստում, եղբոր օրինակով պահանջեց գրավոր ուղարկել հարցերը, մինչդեռ նախկինում անգամ հեռախոսով էր մեկնաբանություններ անում:

Կառավարության որոշմամբ, «Սոխոսենթրը» պարտավոր էր Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար կառուցել համերգային դահլիճ եւ կաթսայատուն, սակայն հետագայում՝ 2015թ. հունիսի 10-ի N 625-Ա որոշմամբ ընդամենը նրա վրա պարտավորություն դրվեց Չայկովսկու անվան դպրոցի համար երաժշտական գործիքներ ձեռք բերել:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալլա Սերոբյանը նախարարության պարզաբանումները խոստացավ ներկայացնել առաջիկա օրերին:

Թեմայի վերաբերյալ մանրամասները կհրապարակենք առաջիկայում, երբ Կոստանդյան եղբայրներն ու նախարարությունը պարզաբանումներ ներկայացնեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Նիկոլայ Կոստանդյանի հետ, լուսանկարը՝ designdeluxegroup.com-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ինչ վերաբերում է գրքին, ապա խայտառակություն է, որ մինչև հիմա գետնանցումների մոտքի մոտ պլաստմասե արկղների վրա դրված են դրանք վաճառվում, էլ չեմ ասում Կամերայինի տան հարևանությամբ գոյություն ունեցող այն ինֆանտիլ տնակը, որն իբր ձևափոխվել է գրքի տոնավաճառի: Հետաքրքիր է՝ ինչի վրա ծախսվեցին գրքի հինգ հարյուր ամյակի առթիվ դուրս գրված գումարները: Ոնց են մարդիկ կարողանում իրենց մշակույթի նախարար համարել,երբ նման վերաբերմունք են դրսևորում գրքի հանդեպ: Ոնց ենք մենք՝քաղաքացիներս հանդուրժում այդ մոտեցումը ու հետո էլ մեզ քաղաքակիրթ ազգ ենք համարում:Մենք Մատենադարան ունենք, ուր գրքերի մի զգալի մասը մեր նախնիները միջնադարում փրկագնել են, շատ հաճախ գերության մեջ թողնելով սեփական երեխաներին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031