Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասնագետներն ահազանգում են եղանակային անակնկալների մասին. «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 16,2016 15:59

Մարտի 17-ից մինչեւ 19-ը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է ցրտահարություն: Այսօր գիշերը հանրապետությունում ամպամածությունը զգալի կնոսրանա, իսկ դա նշանակում է, որ կգրանցվի լրացուցիչ ջերմաստիճանի անկում: Այս մասին տեղեկացնում է  «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը. «Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը անտիցիկլոն է մոտենում հանրապետությանը, կանխատեսվում է, որ այդ գիշեր օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտում: Այդ օրերին օդում կլինի 2-ից 4 աստիճան ցուրտ: Մարտի 19-ի գիշերը այս ջերմաստիճանը կպահպանվի: Թե որքան ինտենսիվ կլինի ցրտահարությունը, կախված է ամպամածությունից»:

Բացասական ջերմաստիճան հանրապետությունում գրանցվել է նաեւ նախորդ գիշեր: Տավուշի հովիտներում գրանցվել է -1 -2 աստիճան: Հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն: Գորիսում ձյան ծածկույթն այս պահին 24 սմ է, իսկ Ջերմուկում՝ 54 սմ:

Պատկերը ներկայացնելով Գագիկ Սուրենյանը զգուշացնում է՝ ջերմաստիճանը կարող է շատ ավելի ցածր լինել, եթե Արարատյան դաշտում նկատվի եղանակի լիարժեք պարզեցում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031