Վարդգես Գասպարիի գործով նախորդ դատական նիստին դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց նոր պաշտպան նշանակել:
Մարտի 16-ին Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբան Լիանա Գասպարյանին գործուղել էր դատարան: Դեռ դատարանի միջանցքում Գասպարին, հասկանալով, որ իր շահերն է ներկայացնելու հանրային պաշտպանը, սկսեց բղավել՝ «Անամոթ», «Տականք», «Լակոտ»: Իսկ նիստերի դահլիճում պաշտպանին հորդորեց նստել դատախազի կողքին:
Լիանա Գասպարյանը հայտարարեց, որ իրեն գործուղել է Հանրային պաշտպանի գրասենյակը՝ պաշտպանելու Վարդգես Գասպարիի շահերը: Դատարանը որոշեց հանրային պաշտպանին ներգրավել՝ առանց Գասպարիի համաձայնության, սակայն Լիանա Գասպարյանը դեմ էր, քանի որ Գասպարին դեմ է, որ ինքը պաշտպանի իր շահերը: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը չի քննարկվում:
Կարդացեք նաև
Վարդգես Գասպարին սկսեց բղավել՝ «Հեռացի՛ր», Լիանա Գասպարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Լիանա Գասպարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ