Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Վարդան Օսկանյանը մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում

Մարտ 16,2016 15:34

«Այսօր ապրիլի մե՞կն է»,- սա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր լրագրողի հարցին: Իսկ հարցը Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին էր, իր կողմից ստեղծվող կուսակցության օրակարգում լինելու է 2008 թվականի մարտի 1-ի բացահայտումը:

«Եկեք չմոռանանք՝ ով ով է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը հեգնելով. «Վարդան Օսկանյանը, եթե նույնիսկ կուսակցություն բացի եւ որոշի նոտարով փոխել իր անուն- ազգանունը, դա չի նշանակում, որ ինքը Վարդան Օսկանյանը չէ, ով 2008 թվականի մարտի մեկին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում»:

«Որեւէ մեկը չի մոռացվել`Վարդան Օսկանյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Թորոսյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը… Սա գուցե քաղաքական լրջմիտ որոշում չէ, ես ինքս ինձ համար բացառում եմ, որեւէ համագործակցության ձեւ մարտի 1-ի ոճրագործների եւ նրանց սպասարկուների հետ: Օսկանյանին ես շատ ուղիղ դասում եմ եւ առաջին եւ երկրորդ խմբի մեջ, եւ իմ վերաբերմունքը այս առումով չի փոխվել»,- ասաց նա`հիշեցնելով, որ երբ որ 2012 թվականին Վարդան Օսկանյանին կալանավորելու որոշում էր կայացվել, դա առաջին կետն էր, երբ իրենք հակասություն ունեցան ՀԱԿ-ի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031