ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատություններին՝ Սամվել Ալեքսանյանի շաքարավազի բիզնեսի եւ Սերժ Սարգսյանին վաստակավոր ճակնդեղագործի կոչում տալու մասին:
Շարմազանովի խոսքերով՝ «Սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար հեչ պարտադիր չի ուրիշի վրա ցեխ շպրտես: Երբ սարկազմով ես խոսում, կոչումներ ես տալիս, դա ստվեր է գցում քո ասածի լրջության վրա: Եկեք զերծ մնանք, թե չէ որ պատվավոր կոչումներ տանք, էնքա՜ն պատվավոր հիթ-շքերթներ կարող ենք ստեղծել՝ պատվավոր հաճախորդ, պատվավոր բանջարագործ, պատվավոր տվայտվող, պատվավոր քամի ծածանող: Չի՛ կարելի»:
Ըստ Շարմազանովի, Արտակ Շաբոյանի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լուրջ գործ է արել՝ 25-30 հոգով. «Ասում եք բաներ, որ հանձնաժողովը, Շաբոյանը, մեծ ցանկության դեպքում չի կարող անել: Գները թանկանում են՝ Շաբոյանն ա մեղավոր, մոնոպոլիաներ կան՝ Շաբոյանն է մեղավոր: Չի կարելի ամեն ինչ գցել Շաբոյանի վրա»:
Նա ասաց, որ պատգամավորները եթե խոսում են բենզինի գների մասին, թող հիշեն, որ անցյալ տարվա համեմատ բենզինի գինը 100 դրամով իջել է. «Մենք ռեա՞լ ենք համարում, որբ էս թշնամական վիճակում Ադրբեջանից բենզին ներկրենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ