Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը`Հրազդանում տարածվող լուրերի մասին

Մարտ 16,2016 15:15

«Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում էր: Խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի: Հանձնաժողովի տեղերը ՀԱԿ-ինը չեն: ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կամ խմբակցություն ձևավորած կուսակցությունները, կամ, դաշինքի դեպքում, նշանակումները կատարում են խմբակցությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով հարցին` ի՞նչ ակնկալիք ունեք, ՀԱԿ-ը կհամաձայնի՞ հանձնաժողովում տեղերը զիջել:

Նա չի համարում, որ զիջման խնդիր կա, օրենքն ամեն ինչ սահմանում է: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետն է:

Pashinyan-ZurabyanԼրագրողներից մեկի հարցին` մամուլում գրում են, որ դուք Հրազդանում լուրեր եք տարածում, թե Սասուն Միքայելյանը ստացել է Սերժ Սարգսյանի «դաբրոն», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդպիսի բառապաշարի տիրույթում, ուրեմն նրանք իրավիճակը կամ սխալ են ընկալում, կամ սխալ են գնահատում»:

Մեկ այլ լրագրող էլ հետաքրքրվեց` հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը կլինի՞ «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը, համաձայն որի՝ կուսակցության համամասնական ցուցակում պետք է լինեն միայն կուսակցության անդամներ: «Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի անդամ չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը հետաքրքրվեց`իսկ պատրա՞ստ են օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հետ համագործակցության: «Խաչատուր Սուքիասյանի հետ նաև քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք՝ 2008 թվականի Ազատության հրապարակի ժողովներն են: Իմ անձնական հարաբերությունների մասին բոլորդ տեղեկացված եք: Այդ անձնական հարաբերությունները չեն նշանակում, որ մենք իրար հետ կոնսուլտացիաներ ենք անում, որևէ բան անելիս, դա նույնիսկ չի նշանակում, որ մենք հաճախ հանդիպում ենք, դա նույնիսկ չի նշանակում, որ մենք ամեն հարցի վերաբերյալ նույն տեսակետը ունենք: Մենք նույնիսկ կարճ ժամանակ գտնվել ենք Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Ճիշտ է՝ տարբեր խցերում, բայց նույն քրեակատարողական հիմնարկում և նույն կարգավիճակում»,- եղավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031