Ս.թ. մարտի 15-ին «Սանիթեք» ընկերությունը պաշտոնապես մուտք գործեց Երևան քաղաքում իր կողմից սպասարկվող արդեն 11-րդ վարչական շրջանը՝ Էրեբունին, որտեղ այսուհետև սանմաքրման և աղբահանության ծառայությունները իրականացվելու են ընկերության կողմից: Մարտի 15-ին՝ երեկոյան ժամը 18.00-ին վարչական շրջանում տեղադրվեց առաջին աղբարկղը:
Էրեբունի վարչական շրջանը աղբահանության նոր համակարգին պատրաստելու համար «Սանիթեք» ընկերության աշխատակիցները լրացուցիչ թիմով աղբամանների տեղադրման աշխատանքներ են իրականացրել ողջ գիշերվա ընթացքում, և ս.թ. մարտի 16-ի առավոտյան 9-ի դրությամբ Էրեբունի վարչական շրջանում տեղադրած են արդեն թվով 900 աղբամաններ:
Աղբամանների տեղադրման վայրը նախապես հաստատվել է վարչական շրջանի կոմունալ ծառայության պատասխանատուների հետ: Այնուամենանիվ, այն դեպքերում, եթե աղբամանները որևէ կերպ կխոչընդոտեն կամ անհարմարություն կպատճառեն վարչական շրջանի բնակիչներին, «Սանիթեք» ընկերությանը պատրաստակամություն է հայտնում իր լիազորությունների շրջանակում և վարչական շրջանի կոմունալ ծառայությունների հետ համագործակցության արդյունքում քննել և հնարավորության դեպքում իրականացնել դրանց տեղափոխումը այլ վայր:
Կարդացեք նաև
Էրեբունի վարչական շրջանում, ինչպես և մյուս վարչական շրջաններում, աղբահանությունը իրականացվելու է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով: Իսկ փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնելու են գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն:
Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունն մեկ տարվա ընթացքում Հայաստանում 19 միլիոն եվրոյի ներդրում է կատարել: Ընկերությունն իր աշխատանքները կազմակերպում է ժամանակակից տեխնիկայով, իսկ մայրաքաղաքում տեղադրված բոլոր աղբամանները գերմանական արտադրության են:
«Սանիթեք» ընկերություն