Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Այվազյանի պատասխանից չէր կարողանում զսպել ծիծաղը. «Ես էդ բիզնեսում չկամ, չգիտեմ» (Տեսանյութ)

Մարտ 16,2016 13:40

Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի բենզինի շուկայում:

Ինչո՞ւ ԵՏՄ անդամ մեր երկրում բենզինն ավելի թանկ է, քան Վրաստանում:

Նա նաեւ հարցրեց. «Կա վարկած, որ քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, իշխանության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ գազալցակայաններ ունեն, որտեղ մեքենաները լիցքավորվում են, նրանց ձեռնտու չի, որ բենզինի գինը ցածր լինի: Իրենց գազալցակայանները չեն աշխատի եւ «արդար քրտինքով» վաստակած գումարները հօդս կցնդեն: Իմիջիայլոց, հետաքրքիր է, անձամբ դուք գազալցակայան ունե՞ք, թե՞ ոչ»:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ի դժբախտություն ինձ՝ չունեմ: Ինձ ո՞ւր է տենց բախտ: Հիմա մենակ ընդդիմությանն են տալիս գազալցակայանների տեղերը, էդ էլ ասեմ: Տենց վարկած էլ, կա, էլի, որտեղ ձեր վարկածը, ըտեղ էլ իմ վարկածը»:

Ինչ վերաբերում է Վրաստանի գներին,Վարդան Այվազյանը պատասխանեց, որ այնտեղ արդյունաբերությանը վառելիքը թանկ են տալիս, բնակչությանը՝ էժան. «Այո, Վրաստանում ռեգուլյար բենզինն արժի 280-290 դրամ: Ես չգիտեմ, մերոնք ՌԴ-ի՞ց են ներկրում բենզին, ես էդ բիզնեսի մեջ չկամ, չգիտեմ»:

Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում զսպել ծիծաղը. «Հետաքրքիր է, պարզվում է՝ խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը պիտի էդ բիզնեսում լինի, որ հարցին տիրապետի: Ստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ այն հարցերի մասին, որ տենց պինդ, համոզված խոսում եք, էդ բոլոր տեղերում ունեք բիզնես: Ախր պարո՛ն Այվազյան, դուք հանձնաժողովի նախագահ, իշխանության ներկայացուցիչ, հարց ենք տալիս՝ ասում եք՝ ես էդ հարցերի պատասխանները չգիտեմ: Բա մենք էլ գիտենք դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ գիտեք, պարզապես մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի: Էն էլ պարզվում ա՝ դուք էլ չգիտեք: Էս երկրում փաստորեն ոչ մեկը ոչ մի բանից խաբար չի: Շաբոյանը համարյա չգիտի, դուք ընդհանրապես չգիտեք, բա ո՞ւմ դիմենք, որ իմանա»:

Այվազյանն էլ պատասխանեց. «Հենա, դուք գիտեք, էլի: Ըստ ձեր հավաստի աղբյուրների, ամեն ինչի մասին գիտեք, ամեն ինչի մեջ էլ պրոֆեսոր եք: Ինչ վերաբերում ա իմ բիզնեսներին, թերթերը մեկ ա գրում են՝ հիմք ունենան, թե չունենան»:

«Պրոֆեսորը դո՛ւ ես»,- բղավեց Փաշինյանը: Նրանց հաշտեցրեց Էդուարդ Շարմազանովը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031