Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի դերի նվազումը հնարավորություն է հետխորհրդային պետությունների համար»

Մարտ 16,2016 16:00

«Ռուսական ազդեցության թուլացումը միջազգային հարթությունում հնարավորություն է տալիս հետխորհրդային պետություններին եվրաինտեգրման գործընթացներում ներգրավվելու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Եվրամիության կողմից Ռուսաստանին վերաբերող հինգ սկզբունքներին՝ ասաց վրաց քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն: Նա նկատում է, որ աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին նվազում է Ռուսաստանի ազդեցիկությունը՝ որպես գերտերություն:

Անդրադառնալով Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ պարոն Վասաձեն ասում է. «Գիտենք, որ Հայաստանի ղեկավարությունը միշտ փորձել է մի կողմից՝ պահպանել իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ չի մոռացել Եվրոպայի մասին: Հիմա հնարավորություն է ստեղծվել սխալը ուղղելու՝ եթե ոչ ամբողջությամբ, գոնե ինչ-որ չափով: Ընդհանրապես Ռուսաստանի դերի նվազումը, որպես խաղացող, հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հետխորհրդային շատ երկրների համար, որ դեպի Եվրոպա դառնան: Այլ բան է, թե արդյոք այդ երկրի ղեկավարությունը ցանկանո՞ւմ է օգտվել այդ իրավիճակից»:

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031