ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրման ավելացված արժեքի հարկը հանելուն ուղղված ՀՀԿ-ականների նախագիծն այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն:
Հիշեցնենք, որ խոսքը ֆիզիկական անձանց կողմից ներկրվող մեքենաների մասին է:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ նախագծին երկու լուրջ դիտողություն կար: Առաջինը՝ եթե ԱԺ-ում ասում են, որ մեկ անձը կարող է ընդամենը 1 մեքենա ներկրել տարեկան, քանակը պետք է անպայման օրենքում նշվի. «Երկրորդը՝ ի՞նչ ենք անելու այն փողերի հետ, որը գանձվել է 2015-ին»:
Օրենքի հեղինակ, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Այն, ինչ առաջարկում եք, մաքսային կարգավորումների մասին օրենքում պետք է փոփոխություններ անենք: Ինչ վերաբերում է նախկինում ներկրած ավտոմեքենաների գումարներին, որոնք պետք է հետ վերադարձվեն, դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում: Դա առանձին քննարկման հարց է եւ պետք է առանձին փոփոխություն կատարվի»:
Կարդացեք նաև
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 107 կողմ-ով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ