Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական գործընկերների դիվերսիֆիկացումը բխում է Հայաստանի շահերից

Մարտ 16,2016 15:30

Ի՞նչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունը Հայաստան-Իրան տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի խորացման վերաբերյալ, էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցության ընդլայնման հնարավորությունների առիթով:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով նշյալ հարցին` նկատեց. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը գերազանց նորություն է Հայաստանի համար: Տնտեսական տեսանկյունից սա նպաստավոր առիթներ է ընձեռում Հայաստանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի համար: Որպես տարանցիկ երկիր Իրանի, արեւմտյան եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ՝ Հայաստանը լավ խաղաքարտ ունի:

Դրա համար կարեւոր է զարգացնել երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքները: Միջնաժամկետ տեսանկյունից մեծ ներուժ ունի էներգետիկ ոլորտի համագործակցությունը: Անշուշտ, տնտեսական գործընկերների դիվերսիֆիկացումը բխում է Հայաստանի շահերից: Այն ամենը, ինչը միտված է տարածաշրջանային ինտեգրման ամրապնդմանը՝ լինի դա քաղաքական համակարգ, առեւտուր կամ համագործակցություն, ճիշտ ուղու վրա է»:

Թեմայի մանրամասները

 

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031