«Կարծում եմ՝ ակնհայտ էր, որ անմիջապես այն պահից, երբ դատախազությունը հետ է ուղարկել գործը Քննչական կոմիտե, Գեւորգ Սաֆարյանին պետք է ազատ արձակեն»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրանքը եւ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության, ասաց «Նոր Հայաստան» միավորման անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նա համարում է, որ Քննչական կոմիտեն կարող է անվերջ քննություն իրականացնել, իսկ դատախազությունը՝ անընդհատ գործը հետ ուղարկել. «Կարծում եմ՝ քննությունը այնքան վատ է տարվել, որ դատախազությունը հասկացել է, որ նմանատիպ քննությամբ դատարան գործ չեն ուղարկում, դրա համար էլ հետ է ուղարկել Քննչական կոմիտեն: Օրենքն ասում է, որ դատախազությունն է պետական մեղադրանքը պաշտպանում, ուրեմն՝ որոշակիորեն պաշտպանելու մեղադրանք չի եղել, դրա համար էլ հետ է ուղարկել: Բացի այդ՝ որքան տեղյակ եմ, դատախազությունը հետ է ուղարկել ոստիկանների կողմից բռնության գործը, որը կարճվել էր Քննչական կոմիտեի կողմից, նա նորից հանձնարարել է Քննչական կոմիտեին կարճումը վերացնել եւ քննություն իրականացնել»:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ իշխանությունները, եթե քաղաքական հարվածներից հարվածներից խուսափելու եւ իրավական դաշտում մնալու մոտեցում ցուցաբերեին, Գեւորգ Սաֆարյանին անմիջապես կազատեին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ