ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման:
Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանրապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝
գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները,
չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ,
Կարդացեք նաև
հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,
գրիպանման երևույթների առաջացման ժամանակ սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,
հագնվել եղանակին համահունչ:
Առողջապահության նախարարություն