Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրենք արդեն խորհրդարանին են ներկայացրել «Երեւանի կենտրոնի մասին» օրենքի նախագիծը, որը կլուծի բոլոր մտահոգիչ խնդիրները։
«ՉԻ» – Սա, անկասկած, ճիշտ ժամանակին ներկայացված նախագիծ է։ Նման օպերատիվություն մեկ էլ Ալժիրի խորհրդարանն է ցուցաբերել՝ Սահարայի անապատում զանգվածային անտառահատումներն արգելող օրենք ընդունելով։ Միայն թե չասեք, որ Սահարայի անապատում անտառներ չկան։ Հետո՞ ինչ։ Երեւանի կենտրոնում էլ վաղուց արդեն պահպանելու բան չկա, բայց օրենքը պետք է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում