Մինչեւ Ռիո ՄՕԿ-ն ու WADA-ն կվերստուգեն 2008 եւ 2012 թթ. Օլիմպիական խաղերի մասնակից հարյուրավոր մարզիկների դոպինգ փորձանմուշները:
Այս մասին «The Times»-ին տեղեկացրել է ՄՕԿ-ի բժշկական տնօրեն Ռիչարդ Բաջեթը: Նա ասել է, թե ՄՕԿ-ը սերտորեն համագործակցում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ եւ մինչեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը իրենք նորագույն մեթոդներով վերանայելու են հատկապես այն մարզիկների դոպինգ փորձանմուշները, որոնք հավակնում են հաջող հանդես գալ նաեւ 2016 թվականի օլիմպիական խաղերում:
Բաջեթի խոսքերով, հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանին, Քենիային ու Եթովպիային, քանի որ հենց այդ երկրներում ավելի շատ դոպինգ խնդիրներ կան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը alfaed.ru-ի