Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահի ընտրություններ 2016. Քլինթոնը հաղթել է 5 նահանգներում, Ռուբիոն դուրս մնաց հետագա ընտրապայքարից. CNN

Մարտ 16,2016 11:46

Իլինոյս, Միսուրի, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա նահանգներում կայացած ԱՄՆ նախագահի նախնական ընտրությունների արդյունքում (փրայմերիզ) Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնը հաղթել է վերը նշված բոլոր 5 նահանգներում, իսկ ահա Հանրապետական կուսակցության թեկնածուներից մեկը՝ Մարկո Ռուբիոն, լքել է հետագա ընտրապայքարը։ Այս մասին տեղեկացնում է CNN լրատվական կայքը։

Ձայների հաշվարկի արդյունքները ցույց են տվել, որ Քլինթոնը վստահ հաղթանակ է տարել այդ 5 նահանգներից 3-ում, իսկ ահա Իլինոյսում (այս նահանգում է ծնվել Հիլարի Քլինթոնը) և հատկապես Միսուրիում մրցակիցները գրեթե հավասար աջակցություն են ստացել։ Իլինոյսում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հիլարի Քլինթոն՝ 50,3%, Բերնի Սանդերս՝ 48,8%։ Միսուրիում Քլինթոնը ստացել է 49,6% ձայն, Սանդերսը՝ 49,4%։

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարը նույնպես բավական հետաքրքիր է անցել։ Չնայած դեռևս շարունակվում է ձայների հաշվարկը, բայց, առաջատար լրատվամիջոցների պնդմամբ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար ֆավորիտ համարվող Դոնալդ Թրամփը հաղթել է Ֆլորիդայում, Իլինոյսում և Հյուսիսային Կարոլինայում։ Նախընտրական ընտրապայքարում իր առաջին հաղթանակն է տարել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու մեկ այլ հավակնորդ Քեյսիքը՝ իր հարազատ նահանգում՝ Օհայոյում։

Հատկապես որոշիչ եղավ Թրամփի հաղթանակը Ֆլորիդայում, ինչից հետո Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնություններ ունեցող Մարկո Ռուբիոն որոշում կայացրեց լքել հետագա ընտրապայքարը։ Ֆլորիդայում պարտվելուց հետո (ըստ նախնական տվյալների, Ռուբիոն ամուր դիրքեր ուներ այդ նահանգում) Ռուբիոն հայտարարեց իր որոշման մասին. «Իմ նախընտրական քարոզարշավը դադարեցվում է։ Շնորհավորում եմ Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ։ Սա հանրապետական ընտրողների որոշումն է»։

Տեղեկացնենք, որ ընտրապայքարը լքելուց հետո Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար կպայքարեն 3 հոգի՝ Դոնալդ Թրամփը, Ջոն Քեյսիքն ու Թեդ Քրուզը։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահ առաջադրվելու համար շարունակում են պայքարել Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սանդերսը։ ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները կայանալու են 2016թ. նոյեմբերի 8-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031