Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Հոռոմի խաչմերուկի մոտակայքում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարտ 16,2016 11:35

Գյումրի բժշկական կենտրոնի լրատվության ու հասարակայնության հետ կարպերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ մարտի 15-ին ժամը 22:30-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժած քաղաքացի է ընդունվել հիվանդանոց: Վերջինս 1974 թ ծնված Արմավիրի մարզի բնակիչ Գ.Գ.ն է: Ախտորոշվել է ներքին օրգանների տարբեր աստիճանի վնասվածքներ, բազմակի կոտրվածքներ: Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վթարը տեղի է ունեցել Բենիամին գյուղի ճանապարհին, Հոռոմի խաչմերուկի մոտակայքում: Այս ճանապարհով երթեւեկողներն առավոտյան տեսել են միմյանց բախված ու դեռ ճանապարհին գտնվող մեքենաները՝ երկուսն էլ ջարդուխուրդ եղած:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, «Մարտի 15-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 110-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 766 պ/հ մակնիշի (վարորդ՝ Մ. Ա. ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 FV 214 պ/հ (վարորդ՝ Գ.Գ. 1974 թ.), ինչի հետևանքով Գ.Գ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031