Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոս, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գործառույթն իմաստուն մտքեր հայտնելը չէ. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 16,2016 11:24

«Եթե չլինեին կենսաթոշակներն ա սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ», հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«ՉԻ» – Իսկ եթե ուտելիք չլիներ՝ մարդիկ սոված կլինեին։ Այնպես որ՝ Արտեմ Ասատրյանը միանգամայն իրավացի է։ Եվ կարող է շարունակել դարակազմիկ մտքեր հայտնել։ Օրինակ՝ եթե փղի կնճիթը կտրեն, փիղն այլեւս կնճիթ չի ունենա, եթե փոսեր չլինեն՝ ոչ մեկը փոսը չի ընկնի, եթե մարդը նիհարի՝ քաշը կպակասի եւ այլն։

Ափսոս միայն, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գործառույթն իմաստուն մտքեր հայտնելը չէ։ Ավելի ճիշտ՝ միայն դա չէ։ Մարդիկ, չգիտես ինչու, ուրիշ ակնկալիքներ էլ ունեն նրանից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031