Լրահոս
Օրվա լրահոսը

Այս թանկարժեք մեքենայով շրջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Ժողովուրդ»

Մարտ 16,2016 11:20

«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց մեքենաների վաճառքով զբաղվող կայքէջերում եւ արձանագրեց, որ քաղաքապետարանի ծառայողական մեքենաների գները տատանվում են հիմնականում 15-ից 20 հազար դոլարի սահմաններում։

Օրինակ՝ «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենան Հայաստանում վաճառվում է 15 հազար 700 դոլարից սկսած, իսկ «Մազդա 6»-ը՝ 20 հազար դոլարից սկսած։ «Հունդայի նյու էլանտրա» մակնիշի մեքենայի արժեքն էլ 18 հազար դոլարից է սկսում։ «Կիա Սերատո»-ի գինը նույնպես սկսում է 14-15 հազար դոլարից։ Իսկ, ահա, «Նիսսան Թեանա» մակնիշի ավտոմեքենայի գինը սկսում է 21 հազար դոլարից։

Նշենք, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված եւ քաղաքապետարանին սպասարկող ավտոմեքենաների ցանկում տեղ է գտել մեկ «Մերսեդես– Բենց Տ-550» մակնիշի ավտոմեքենա, որի գինը Հայաստանում տատանվում է 100– 120 հազար դոլարի սահմաններում։ Եվ ինչպես հայտնի է՝ այս մեքենայով շրջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իսկ «Նիսսան X-Թրաիլ» մակնիշի մեքենայի գինը կրկին սկսում է 20 հազար դոլարից։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031