Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:
Կառավարման խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Հայկազի Գրիգորյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Թալինի քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին , քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և անհատներին:
Կարդացեք նաև
«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն