Լրահոս
Օրվա լրահոսը

Իզուր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս ուրիշի կերպարանքով. «Հայոց աշխարհ»

Մարտ 16,2016 11:13

Ռոբերտ Քոչարյանը հրաշալի հասկանում է, որ եթե չհիմնի որեւէ կուսակցություն, ապա 2017-2018թթ. «մրցաշրջանը» ավարտված է իր համար։ Բայց եթե հիմնելով՝ անմիջապես ու գլխապատառ նետվի քաղաքական պայքարի ասպարեզ, ապա ակնհայտորեն կգերագնահատի սեփական ուժերն ու հնարավորությունները։ Իսկ դրանք գտնվում են ոչ թե քաղաքական, այլ «նախագահական» կամ ավելի ճիշտ՝ «թագավորական» դաշտում։
2008-ին այս հանգամանքը հրաշալի հաշվարկեց Լ.Տեր-Պետրոսյանը եւ իր չնչին էլեկտորատով տակն ու վրա արեց ողջ ընտրապայքարը։ Որովհետեւ Տեր-Պետրոսյանը գիտեր թե ի՛նչ ազդեցություն են գործում թագավորի վերադարձի մասին արքետիպային պատկերացումները մեր արեւելյան-ավանդապահ հասարակության վրա։ Եվ նա փաստորեն ոչնչից դարձավ երկրորդն ու դեռ երկար տարիներ փորձում էր ամենքին համոզել, թե առաջինը ինքն է որ կա։

Ռոբերտ Քոչարյանը սեփական քայլերը հաշվարկելու ունակությամբ չի զիջում իր նախորդին։ Ուստի իրեն ե՛ւ առաջարկում է (Վարդան Օսկանյանի տեսքով), ե՛ւ չի առաջարկում։

Վարդան Օսկանյանի կերպարով քաղաքական ասպարեզ մտնելու փորձեր անող Ռոբերտ Քոչարյանը հասկանալի պատճառներով չի կարող հավակնել նաեւ ընդդիմության առաջնորդ դառնալու տարբերակին։ Ուրեմն՝ ի՞նչ է մնում նրան։

Ձեւավորել «լավ օրերի» մասին կարոտաբաղձ հիշողություններով ապրող նախկինների մի նոր ճամբար, որը, սակայն, չունենալով հրապարակային քաղաքականության տերպետրոսյանական փորձն ու հմտությունները, ոչ թե կարող է իր շուրջը ստեղծել ընդդիմադիր բեւեռ, այլ սոսկ դառնալ դրա ոչ էական բաղադրիչներից մե՞կը։

Իզուր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս ուրիշի կերպարանքով։ Նման աննշան հեռանկարի առկայության պայմաններում այլ բան նրան չի մնում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031