Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, որ Արթուր Բաղդասարյանն իրեն ավելի մեծ սխալ է թույլ տվել, քան ամերիկացիները կարող են անգամ պատկերացնել. «Ժողովուրդ»

Մարտ 16,2016 11:12

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին, վերաբերում է 2007թ. խորհրդարանական ընտրությունների շրջափուլին։ Հեղինակը անդրադարձ է կատարում Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ կայացած սկանդալային զրույցի գաղտնալսման թեմային։

Ամերիկյան դիվանագիտական շրջանակներն ակնհայտորեն խիստ զայրացած են եղել գաղտնալսման փաստից։ Այդ պատճառով էլ շարունակաբար փորձում էին Սերժ Սարգսյանի կողմից դատապարտող հայտարարություն կորզել գաղտնալսման կապակցությամբ, ինչից Սարգսյանը հաջողությամբ խուսանավել է։

Զեկուցագրի հեղինակը տեղեկացնում է, որ իշխանամետ հակում ունեցող ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակած գաղտնի ձայնագրության սղագրությունն իրական է։ Գոդֆրին զրուցել է նաեւ Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի հանդիպմանը մասնակցած Տիգրան Մկրտչյանի հետ՝ պարզելու համար դեպքի մանրամասները։ Ամերիկյան կողմի համար պարզ է դարձել, որ այդպիսի զրույց իրականում տեղի է ունեցել, իսկ գաղտնալսումն էլ իրականացվել է ՀՀ հատուկ ծառայությունների կողմից։

Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ իրենք դիմել են Սերժ Սարգսյանին՝ նրան տեղեկացնելով իրենց լուրջ դժգոհության մասին։ Արտահերթ հանդիպում խնդրելով՝ ամերիկացիները ցանկացել են Սարգսյանին համոզել, որ որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ վարչապետ հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ դատապարտելով գաղտնի ձայնագրությունը կամ ցանկացած այլ արարք, որ հատուկ ծառայությունները թույլ կտան այդ տրամաբանության մեջ, ինչն անհարիր է նորմալ ընտրական գործընթացին։ Սակայն դիվանագետը հարկ է համարում շեշտելու, որ Սերժ Սարգսյանը խուսափել է նման հայտարարություն տարածելուց՝ նախընտրելով անորոշ արդարացումներն ու պնդումները։

Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը չգիտի, թե ինչքանով են հիմնավոր հնչած մեղադրանքները, եւ հատկապես իր համար անհասկանալի է, թե ինչից ելնելով են արվում այն պնդումները, թե այդ ամենը կազմակերպված է եղել հատուկ ծառայությունների կողմից։ Եվ ապա Սարգսյանը հավելել է, որ ինքը կամենում է ԱՄՆ դիվանագետի հետ զրուցել՝ որոշ ժամանակ առաջ ծրագրված ժամանակացույցին համապատասխան՝ հրաժարվելով շտապ հանդիպումից։ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, որ Արթուր Բաղդասարյանն իրեն ավելի մեծ սխալ է թույլ տվել, քան ամերիկացիները կարող են անգամ պատկերացնել։ Ամերիկացի դիվանագետը վերահաստատել է իր բացասական վերաբերմունքը խնդրի առարկա գաղտնալսման հանդեպ՝ հետագա քննարկումներին դեմ չլինելով հանդերձ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031