Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի երեք հիմնական անդամներ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը, Իսլանդիայի մայրաքաղաքում մասնակցում են «Ռեյկյավիկ Օփեն» ներկայացուցչական մրցաշարին: Եզրափակիչ տուրից առաջ մեր շախմատիստներն իրենց հաշվարկում գրանցել են 6,0-ական միավոր եւ ընթանում են առաջատարների խմբում: Մովսիսյանը 6-րդ տեղում է, Մելքումյանը՝ 8-րդ, Սարգսյանը՝ 12-րդ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.03.2016