«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ պետական հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու եւ իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու եւ հուշարձանի պահպանական գոտու նախկին տեսքը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց էր հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2 տարվա պայքարը դրական արդյունք տվեց։ Այս տարվա փետրվարի 9-ին դատարանը վճռեց պարտավորեցնել Ա. Թադեւոսյանին եւ Ժ. Ալեքսանյանին ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատու աշխատակիցների անմիջական հսկողությամբ քանդել պետական սեփականություն հանդիսացող 5-6–րդ դդ. «Եկեղեցի Արտավազդիկ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրականացված կառույցները եւ վերականգնել հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին տեսքը, այն է՝ առանց մետաղական կառուցվածքով տաղավարի, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ եւ անկանոն քարերից կառուցված ցանկապատի, ցանկապատի հարակից խճաքարով հարդարված հրապարակի, եկեղեցի տանող խճաքարով հարդարված արահետի, բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դռան, ջրագիծ անցկացնելու համար փորված խրամուղու եւ դրանում տեղադրված ջրագծի, բետոնե ջրավազանի եւ աղբյուրի, էլեկտրասյան, կոյուղագիծ անցկացնելու նպատակով փորված խրամուղու, դրանում տեղադրված կոյուղագծի։
Վճիռը չի բողոքարկվել եւ օրինական ուժի մեջ է մտել։ Հուսով ենք, որ առաջիկայում պատասխանողները կգիտակցեն եւ նախկին տեսքի կբերեն հուշարձանը, հակառակ դեպքում մենք այն կիրականացնենք ԴԱՀԿ ծառայության միջոցով։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում