Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հենց նրանք հասել սահմանի բերան. «Հրապարակ»

Մարտ 16,2016 10:28

Այս խնդրին շատ է անդրադարձ կատարվել, նախարար Սեյրան Օհանյանն ինքը ընդունում է բացասական երեւույթի գոյությունը, սահմանին ծառայողների ընտանիքները սովորաբար ապրում են անտանելի պայմաններում։

Ընթերցողին կխնդրեի հասկանալ ինձ այնպես, ինչպիսի նկատառումներով գրում եմ սա. թող որեւէ զինվոր սահմանին չզոհվի, ոչ էլ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում։ Թե հարուստի, թե աղքատի, թե պաշտոնյայի եւ չարքաշ հողագործի որդիները մեր երկրի քաղաքացիներն են, մեր եղբայրները։

Բայց խոսում ենք հայաստանյան օրինաչափության մասին։

Ինչո՞ւ են հենց նրանք հասել սահմանի բերան, որովհետեւ Արսեն Ղարիբջանյանի պես պաշտոնյաները փող են վերցնում ու տեղավորում ծառայության ուր պատահի, հոսպիտալում կազմակերպում ծառայությունը, ծառայության ընթացքում թողնում տանը գիշերել։

Ու քանի դեռ կա կաշառքը, քանի դեռ զինկոմը, բժիշկը, հրամանատարն ու չգիտեմ թե ովքեր կաշառք են վերցնում, այսպես է լինելու։ Իսկ աղքատը դատապարտված է. նա չունի էդ փողը։ Ասացվածքն ասում է. «Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»։

Կարո՞ղ է մեկնումեկն ինձ բացատրել, թե ում է պետք վիճակահանություն կոչվածը, եթե դրա արդյունքում եւս ընչազուրկ ընտանիքի զավակներն են հասնում սահմանային զորամասեր:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031