Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հատուկ թեյ»` ասթմայի դեմ

Մարտ 16,2016 11:30

Ալերգիան համարվում է իմուն համակարգի աղավաղված ռեակցիա` օտարածին նյութերի ներթափանցման դեմ: Ալերգիան հիմնականում զարգանում է ի պատասխան ծաղկափոշու եւ տնային փոշու տզի, որոնք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման եւ ալերգիկ ռինիտը` հարդային տենդ: Վերջինի առաջացման պատճառ է օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի եւ մոլախոտերի ծաղկափոշին:

Ալերգիկ հիվանդություններից են նաեւ պոլինոզները, եղնջացանը, դերմատիտները, դեղորայքային եւ սննդային ալերգիան եւ այլն: Որոշ երկրներում առավել տարածված են բրոնխիալ ասթման, պոլինոզները, եղնջացանը, որոնց հիմնական պատճառը հակաբիոտիկների եւ այլ դեղապատրաստուկների լայն օգտագործումն է։

ASTMA8-2

Հայտնի է, որ ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, խոտաբույսերինը` ամռանը, իսկ մոլախոտերինը` աշնանը: Շատ մարդկանց մոտ կարող է այդ երեւույթը անվնաս լինել։ Ալերգենների կարեւոր աղբյուրներ կարող են լինել տնային կենդանիները, սննդամթերքը, միջատները, սնկերը, դեղորայքը եւ արդյունաբերական քիմիկատները։
Ըստ մասնագետների` ալերգիկ հիվանդություններով տառապողներին բուժելիս նախ պետք է դադարեցվի շփումը հայտնաբերված ալերգենի հետ, այնուհետեւ իջեցվի դրա նկատմամբ օրգանիզմի զգայնությունը:

Ալերգիկ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներից է գերզգայնացնող արտահայտված ազդեցությամբ օժտված նյութերի հետ կրկնակի շփման եւ օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունների խանգարումների կանխումը։ Առաջին խմբի միջոցառումներից են. դեղերի ընդունման սահմանափակումը, միայն անհրաժեշտության դեպքում եւ բժշկի հսկողությամբ դրանց նշանակումը։

Ալերգիայի դեպքում շատ օգտակար ազդեցություն ունի այս միջոցը. կատվալեզվի եւ մատուտակի 1 ճաշի գդալ մանրացրած արմատի խառնուրդի վրա լցնել 2 բաժակ եռաման ջուր: Գիշերը թողնել թերմոսի մեջ: Կես բաժակ չափաբաժնով խմել օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման տեւողությունը 6 ամիս է` յուրաքանչյուր 1 ամսից հետո երկու շաբաթ ընդմիջելով:

ASTMA8.

Ասթմայի, հազի, սրտխառնոցի դեմ շատ օգտակար միջոց է 0,5 բաժակ սոխի թարմ հյութի եւ 2 թեյի գդալ մեղրի խառնուրդը: Այս դեղամիջոցը ոչնչացնում է նաեւ աղիքային ճիճուները:

Ասթմայի դեմ կարող եք պատրաստել «հատուկ թեյ». 20 գրամ ճահճախնկենու խոտի եւ 15 գրամ եղինջի տերեւների վրա լցնել 1 լիտր եռման ջուր: Ամանը փաթաթել տաք շորով, թողնել 3 ժամ: Այնուհետեւ քամել թուրմը եւ ընդունել օրը 3-4 անգամ, ուտելուց հետո, 0,5-ական բաժակ:

ASTMA8-4

Ճահճախնկենին պարունակում է եթերայուղեր, դաբաղող նյութեր եւ այլ օգտակար նյութեր: Այս բույսը հիմնականում հայտնի է հակահազային եւ մանրէասպան հատկությամբ: Որոշ չափով հայտնի են բույսի հանգստաբեր եւ քրտնամուղ հատկությունները: Կիրառվում է հատկապես բրոնխիալ ասթմայի, կծկումների, էնտերիոկոլիտների, ռեւմատիզմի, հոդատապի, էկզեմաների ժամանակ: Կիրառվում է նաեւ սուր եւ քրոնիկական տրախեիտների եւ բրոնխիտների ժամանակ:
Շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ այս դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար կա նաեւ հետեւյալ տարբերակը. 20 գրամ հումքը 1,5 բաժակ ջրում թրմել: Խմել 2 ժամը մեկ անգամ, մեկ ճաշի գդալ: Առաջարկվում է հոդատապի եւ հոդացավի բուժման համար հետեւյալ ջրաթուրմը. 25 գրամ բույսը 8-10 ժամ թրմել մեկ լիտր եռման ջրում: Խմել 1/2 բաժակ, օրական 4-5 անգամ, ուտելուց հետո:
Ճահճախնկենու եփուկը կիրառվում է մաշկային հիվանդությունների ժամանակ` արտաքին օգտագործման նպատակով:

Միշտ պետք է հիշել, որ այս բույսը թունավոր է, ուստի այս բույսով բուժումը պետք է կատարվի բացառապես բժշկի հսկողությամբ եւ խորհրդով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031